Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեծ Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին

Մեծ Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին
17.12.2017 | 13:46

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդների թիվը 10 տոկոսով գերազանցել է Brexit-ի կողմնակիցների թիվը։ Ցուցանիշների հարաբերակցությունը կազմել է 51 տոկոս ընդդեմ 41 տոկոսի` ըստ հասարակական կարծիքի հարցման, որն անցկացրել է BMG Research սոցիոլոգիական ծառայությունը The Independent թերթի պատվերով։ Հարցման մասնակիցների 7 տոկոսը պատասխանել է «չգիտեմ», 1 տոկոսը հրաժարվել է պատասխանել։ Հարցումն անցկացվել է Միացյալ Թագավորության 1509 մեծահասակ բնակիչների շրջանում, դեկտեմբերի 5-8-ին։

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ